ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը

Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը
26.06.2018 | 10:18

Ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման է ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են, որ համացանցում տարածված տեսանյութում բերման ենթարկվող անձը հենց Ալեքսանդր Սարգսյանն է: Ոստիկանությունը հերքում է, թե բերման է ենթարկվել նաև Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը 2003 -2011-ին եղել է ԱԺ պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:
Ավելի վաղ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության նախկին պետի տեղակալ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:

Տեսանյութ

Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ